Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանատուն կբացի մայիսին

2407
Ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ., 21:50
ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանատուն կբացի մայիսին

ԱՄՆ-ն պլանավորում է բացել Երուսաղեմում իր դեսպանատունն արդեն մայիսին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին:

Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու մասին:

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ Թրամփը խոստացել էր արդեն այս տարի բացել Երուսաղեմում ամերիկյան դեսպանատունը: