«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում
![]() Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: «Շատերի համար գուցե զարմանալի է մեկ գրքով տեսնել առաջին հայացքից այսքան տարբեր թվացող ստեղծագործությունները: «Նամակ պատանդին» գործի էջերում մենք տեսնում ենք Էքզյուպերիի մեծ անձկությունը, կարդում սեփական հայրենիքի ապագայով մտահոգված արվեստագետի, գրողի խոհերը: Մյուս կողմից՝ այս գրքում ներառված է լուսավոր, պայծառ «Փոքրիկ իշխանը», որը չնայած էջերի լուսանցքներում երևացող խոր թախծին, մնում է շատ պայծառ գործ: Իրականումներքին խոր կապ այս գործերի մեջ, երկուսն էլ ձոնված են ֆրանսիացի մտավորական Լեոն Վերթին»,- շնորհանդեսի ընթացքում նշել է թարգմանիչը: Այս երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսել 1943 թվականին, Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսել «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրությանամենածանր՝ աքսորի տարիներն են: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
