Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
![]() Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվանազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույսեն տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումներըվերամշակված տարբերակով: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուների երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները՝ «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան»: Նշենք, որ փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում նշվում է նաև գիրք նվիրելու օրը: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
