Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է

506
Շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ., 12:10
Այսօր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան 21-րդ տարեդարձն է։

Սիմոնը ծնվել է 1997 թվականի փետրվարի 17-ին՝ Հայկաշենում: 2012 թվականին նվաճել է միջազգային ասպարեզում առաջին մեդալը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզը, 2015-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2014-ի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2016-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Սիմոնը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը՝ 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր։ 2017-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող: