Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայ հրաձիգները մեկնել են Հունգարիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

339
Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 12:05
Հայ հրաձիգները մեկնել են Հունգարիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

Այս գիշեր հայ հրաձիգները մեկնել են Հունգարիայի Գյոր քաղաք՝ Եվրոպայի աաջնությանը մասնակցելու։ Հայաստանը ստուգաստեսին կներկայացնի 14 մարզիկ՝ հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը: Հավաքական թիմում ընդգրված պատանիները կկրակեն ոչ միայն երիտասարդների պայքարում, այլև՝ կմասնակցեն
Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ամեն վարժությունից կխաղարկվի 3 ուղեգիր: Պատանիների պայքարին կմասնակցի 5 մարզիկ՝ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը և Բենիկ Խլղաթյանը: Մեր հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի
հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: