Ձյուդո․ արծաթե և բրոնզե մեդալ՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունից
![]() Փետրվարի 10-ից 11-ը ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցել է Իտալիայի Ֆոլլոնիկա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին մասնակցում էր 36 երկրի 536 մարզիկ՝ 306 ձյուդոիստ, 229 ձյուդոիստուհի: Մեր հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցում էր 3 ձյուդոիստով՝ Յուրի Իսրայելյան՝ 50 կգ, Ստյոպա Դարբինյան՝ 55 կգ և Մամիկոն Ավետիսյան՝ 81 կգ։ Տղաները 2 մեդալով են վերադառնում ստուգատեսից։ Յուրի Իսրայելյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե։ Մամիկոն Ավետիսյանը գրավել է 5-րդ տեղը: Նշենք, որ փետրվարի 12-ից 14-ը, Ֆոլլոնիկայում միջազգային ուսումնամարզական հավաքի մասնակցելուց հետո, պատանի ձյուդոիստները կմեկնեն Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաք՝ փետրվարի 17-ից 18-ը Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
