Էքզյուպերի, Թումանյան, «Իմաստուն հեքիաթներ». շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում
![]() Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում անցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ: Մասնավորապես, փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացվի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքի մեջ ընդգրկվածհեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուներիերկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Փետրվարի 21-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
