«Ես ավելի երջանիկ էի, երբ ամսական 12 դոլար էի վաստակում». Չինաստանի ամենահարուստ մարդ
![]() Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba ինտերնետ ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեք Ման խոստովանել է, որ ավելի երջանիկ էր, երբ քիչ գումար էր վաստակում: Այս մասին հայտնում է LADBible պարբերականը: Ման հայտարարել է, որ կյանքից ավելի գոհ էր, երբ ավարտել էր համալսարանն ու իր առաջին գումարն էր վաստակում: Այդ ժամանակ նա անգլերեն էր դասավանդում համալսարանում: «Կոկորդիլոսը Յանցզիում» իր վավերագրական ֆիլմի համար նա ամսական ընդամենը 75 յուան էր ստանում (12 դոլար): Այն, որ երջանկությունը փողի մեջ չէ, այդ մասին նա նախկինում ևս հայտարարել էր: 2015թ. Նյու Յորքի տնտեսական ակումբում իր ելույթի ժամանակ Ջեք Ման նշել էր, որ փողը կարողանում են ծախսել նրանք, ովքեր մեկ միլիոն դոլարից էլ քիչ գումար ունեն: «Այն կարողությունը, որն ունեմ այսօր, պատասխանատվություն է: Դա իմ հանդեպ մարդկանց վստահությունն է»,- ասել է նա: Ջեք Մանի կարողությունը գնահատվում է մոտ 47,2 միլիարդ դոլար: Նա Չինաստանի ամենահարուստ մարդն է ճանաչվել: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
