«Պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը». Դիրկ Լորենց
![]() «Հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը ու դա պետք է հաշվի առնել: Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո Եվրոպական միությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր անցկացրեցինք, այդպիսին նաև Հայաստանն իրականացրեց և այժմ կարևոր է այդ սթրես-թեսթերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն՝ անել այն, ինչ հնարավոր է իրականացնել ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը: Նշենք, որ Հայաստանն ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ է իրականացնում: «Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել և շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: 300 միլիոն դոլար ծրագրի գումարների մեծ մասը ներդրումներ են հենց անվտանգության վրա»,- արձագանքելով եվրոպացի պաշտոնյային՝ ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
