Հայտնի են Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները
![]() Շվեյցարիայի Լոզան քաղաքում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Ազգերի լիգան ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների և յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Հայտնի են վիճակահանության արդյունքները։
A Դիվիզիոն A1 - Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա A2 - Իսլանդիա, Շվեյցարիա, Բելգիա A3 - Լեհաստան, Իտալիա, Պորտուգալիա A4 - Խորվաթիա, Անգլիա, Իսպանիա
B Դիվիզիոն B1 - Չեխիա, Ուկրաինա, Սլովակիա, B2 - Թուրքիա, Շվեդիա, Ռուսաստան (Ռուսաստանի հավաքականը չէր կարող մի խմբում լինել Ուկրաինայի հետ), B3 - Հս. Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, B4 - Դանիա, Իռլանդիա, Ուելս
C Դիվիզիոն C1 - Իսրայել, Ալբանիա, Շոտլանդիա C2 - Էստոնոիա, Ֆինլանդիա, Հունաստան, Հունգարիա C3 - Կիպրոս, Բուլղարիա, Նորվեգիա, Սլովենիա C4 - Լիտվիա, Մոնտենեգրո, Սերբիա, Ռումինիա
D դիվիզիոն D1 - Անդորրա, Ղազախստան, Լատվիա, Վրաստան D2 - Սան-Մարինո, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, Բելառուս D3 - Կոսովո, Մալթա, Ֆարերյան Կղզիներ, Ադրբեջան, D4 - Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Հայաստան, Մակեդոնիա |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

