Շախմատ․ Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին
![]() Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրը: Մրցաշարի 9-րդ տուրը առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը բաց էր թողնում: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ընթացող Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Սևերով հանդես եկող Փաշիկյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը և պարտիայի 39-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին: 9-րդ տուրում Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Մրցաշարում առաջին հաղթանակը գրանցեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Շանթ Սարգսյան – Մանուէլ Պետրոսյան պարտիան ավարտվեց հաշտությամբ: 9-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը 5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
