Սենսացիա՝ գեղասահքում․ Եվգենիա Մեդվեդևան զիջում է դիրքերը
Մոսկվայում մեկնարկել է գեղասահքի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը։ Այսօր պայքարը սկսեցին մենասահորդուհիները՝ կարճ ծրագրով, որի ընթացքում սենսացիա է գրանցվել։ Վերջին տարիների առաջատար Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Մեդվեդևան չկարողացավ գրավել առաջին տեղը՝ զիջելով իր հայրենակցուհի 15-ամյա Ալինա Զագիտովային, ում գեղասահքի մասնագետներն արդեն հասցրել են հրաշամանուկ անվանել։ Ալինան տեխնիկապես հզոր ծրագրով գրավեց առաջին տեղը՝ վաստակելով 80,27 միավոր։ Մեդվեդևան, ով վնասվածքի պատճառով 1,5 ամիս է բաց թողել, երկրորդն է՝ 78,57 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի հայտնի և փորձառու գեղասահորդուհի Կարոլինա Կոստները՝ վաստակելով 78,30 միավոր։ Այս արդյունքը 30-ամյա մարզուհու համար անձնական ռեկորդ է։ Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բաց է թողնում առաջնությունը՝ վնասվածքի պատճառով։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54