ԵՄ-ն կասկածի տակ է դրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճիռը
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ սահմանված 6-ամյա դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում՝ կապված Ադրբեջանում հիմնարար իրավունքների հարգման, այդ թվում՝ մտքի և խոսքի ազատության հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Svoboda.org-ը: «Վրաստանից Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը, որին հաջորդեց նրա ձերբակալությունն ու Ադրբեջանում նրա նկատմամբ դատական հետաքննությունը, պահանջում է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել»,- ասվում է ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում ազատազրկման բոլոր դեպքերը՝ կապված մարդու հիմնարար իրավունքների հետ, պետք է անհապաղ վերանայվեն: Նշենք, որ ադրբեջանցի լրագրողը 2014-ից ապրում է Վրաստանում, ընդ որում, Ադրբեջանում նրան մեղադրում են եկամուտների թաքցման համար: 2017թ. մայիսին նրա մտերիմները սոցցանցերում հայտնել էին Թբիլիսիից նրա անհետացման մասին: Նույն օրն ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ նրան հարցաքննում են Բաքվում: Ավելի վաղ ԱՄՆ-ն կոչ էր արել ազատ արձակել Մուխթարլիին: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54