Ավելի քիչ բիզնես և մեդիա. Ցուկերբերգը փոփոխություններ է մտցրել Facebook-ի նորությունների ժապավենում
Facebook սոցցանցի նորությունների ժապավենում ավելի շատ կցուցադրվեն ընկերների գրառումները, իսկ ԶԼՄ-ների և ընկերությունների գրառումների քանակն, ընդհակառակը, կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նրա խոսքով՝ ընկերությունն սկսել է ավելի շատ բողոքներ ստանալ օգտատերերից այն մասին, որ կոմերցիոն հաղորդագրությունները հետ են մղում օգտատերերի գրառումները: Այժմ Facebook-ի թիմը կենտրոնացել է այդ խնդրի վրա: Ցուկերբերգը նշել է, որ նորարարությունն իրականացնելու համար մի քանի ամիս կպահանջվի: Նա նաև ենթադրել է, որ այդ փոփոխությունների արդյունքում մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Facebook-ում, սակայն այն ավելի արժեքավոր կդառնա: Նշենք, որ անցած տարի սոցցանցը քարոզարշավ էր սկսել կեղծ նորությունների դեմ: Խոշոր լրատվական գործակալությունները սոցցանցին օգնում էին տեսակավորել կասկածելի հրապարակումները: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36