«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ Նավասարդ Կճոյանին. պարգևատրվել է նաև Մարգարիտ Եսայանը
Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Ազգային և հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: |
«Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ զինվորականներ (տեսանյութ)
8910:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
106Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
10525.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
15324.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
38424.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
10624.04.2024, 09:24