Ալկոհոլի հետ անհամատեղելի են սունկը, թուրինջը, քացախը. ինչպես սնվել տոնական օրերին
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝ 1. Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին: 2. Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք: 3. Նախապատվությունը տա՛լ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով: 4. Սնվե՛լ չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը: 5. Պահպանե՛լ սննդի ընդունման ռեժիմը՝ օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ: 6. Սահմանափակե՛լ ալկոհոլի օգտագործումը, չչարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
97830.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38927.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17226.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18125.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
55118.04.2024, 12:24