Հայտնի են մեր շախմատիստների զբաղեցրած տեղերն՝ արագ շախմատի աշխարհի առաջնությունում
![]() Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցաշարին ներկայացրեց 10 շախմատիստ։ Առավել հաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը։ Նա վաստակեց 9,5 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը։ Կանանց պայքարի մեր մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը, վաստակած 7.5 միավորով 53-րդն է, Մարիա Գևորգյանը, վաստակած 7 միավորով, 66-րդն է, իսկ Լիլիթ Գալոյանը, վաստակած 5,5 միավորով, 94-րդը: Աշխարհի չեպիոնուհու կոչումը 11,5 միավորով նվաճեց Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյուն: Երկրորդ հորիզոնականում է նրա հայրենակցուհի Լեյ Տինցզեն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պետցը։ Տղամարդկանցից առավել հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը՝ վաստակած 9 միավորով զբաղեցնելով 29-րդ տեղը։ Հրանտ Մելքումյանը, վաստակած 8.5 միավորով 42-րդն է, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը, վաստակած 8-ական միավորով, զբաղեցրեցին համապատասխանաբար 51-րդ և 56-րդ տեղերը, իսկ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, վաստակած 7-ական միավորով, զբաղեցրեցին համապատասխանաբար 86-րդ և 91-րդ տեղերը: Տղամարդկանց պայքարում հաղթող աղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը՝ վաստակած 10.5 միավորով։ Նա լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Ռուսաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Ֆեդոսեևին և Յան Նեպոմնյաշչիին, ովքեր զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
