Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Աբրահամ Խաշմանյանը՝ 2017-ի լավագույն մարզիչ. հայտնի են տարվա լավագույնները

1095
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ., 23:20
Աբրահամ Խաշմանյանը՝ 2017-ի լավագույն մարզիչ. հայտնի են տարվա լավագույնները

Այսօր երևանյան պանդոկներից մեկում տեղի ունեցավ «Armenian Football Media Awards»-ի 2-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն նվիրված էր միայն հայկական ակումբային ֆուտբոլին: Քվեարկությանը մասնակցել են մարզական լրագրողներն, այդ թվում նաև MAMUL.am-ի մարզական լրագրողը։ Հայտնի դարձան հաղթողներն՝ ըստ անվանակարգերի։

«Բարձրագույն խմբի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ «Նախ ցանկանում եմ ողջունել բոլորին։ Շատ շնորհակալ եմ։ Այս մրցանակը ծանրակշիռ է, շատ մեծ դեր ունի անձամբ ինձ համար։ Կարծում եմ՝ ցանկացած մարզչի համար, ոչ միայն իմ։ Սա արդեն երկրորդ մրցանակն է, հույս ունեմ նույն կերպ կշարունակեմ (խմբ․՝ ծիծաղում է)։ Սա կատակ էր։ Եթե լուրջ, մրցանակը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Կուզենայի շնորհավորել բոլոր մրցանակակիրներին՝ ցանկանալով հաջողություն պրոֆեսիոնալ ասպարեզում։ Երբեք չկանգնեք և փորձեք անել առավելագույնը։ Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

«Բարձրագույն խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթեց «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը։ Նա երկրում չէ, և իր մրցանակը հանձնվեց նրա ավագ եղբորն՝ Արթուր Եդիգարյանին։

«Առաջին խմբի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի հաղթող ճանաչվեց «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը։ «Շատ հաճելի է մրցանակ ստանալը։ Հաճելի է, երբ գնահատվում է աշխատանքդ։ Սա միայն իմ մրցանակը չէ, այն կիսվում է ակումբի անձնակազմի և ֆուտբոլիստների միջև, որովհետև նրանք են մեր մտածածն իրագործում դաշտում»,- նշեց մարզիչը։

«Առաջին խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգն ունեցավ միանգամից 2 հաղթող՝ Գրիգոր Աղեկյանը և Վիգեն Ավետիսյանը հավասար միավորներ էին վաստակել։

Մրցանակաբաշխության կազմակերպիչ Հայկ Պետրոսյանի կողմից սահմանվել էր նաև հատուկ անվանակարգ՝ «Տարվա հայտնություն», որի մրցանակակիր դարձավ Էրիկ Վարդանյանը։ Նա մրցանակն ստացավ Ռոբերտ Արզումանյանի ձեռքից։

Իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլային մեկնաբան» անվանակարգում հաղթեց Էդուարդ Քալանթարյանը՝ երկրպագուների քվեարկության արդյունքում։

Հավակնորդ մարզիչներն՝ արդյունքներին սպասելիս
Հավակնորդ մարզիչներն՝ արդյունքներին սպասելիս
Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույնը հայտարարվելուց անմիջապես հետո
Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույնը հայտարարվելուց անմիջապես հետո
Աբրահամ Խաշմանյանը՝ մրցանակն ստանալիս
Աբրահամ Խաշմանյանը՝ մրցանակն ստանալիս
Արմեն Ադամյան
Արմեն Ադամյան
Արթուր Եդիգարյանը՝ եղբոր՝ Արտակի մրցանակը ստանալիս
Արթուր Եդիգարյանը՝ եղբոր՝ Արտակի մրցանակը ստանալիս
Գրիգոր Աղեկյան և Վիգեն Ավետիսյան
Գրիգոր Աղեկյան և Վիգեն Ավետիսյան
Ռոբերտ Արզումանյան
Ռոբերտ Արզումանյան
Էրիկ Վարդանյան
Էրիկ Վարդանյան
Ռոբերտ Արզումանյան և Էրիկ Վարդանյան
Ռոբերտ Արզումանյան և Էրիկ Վարդանյան
Էդուարդ Քալանթարյան
Էդուարդ Քալանթարյան