Առավոտյան ճիշտ սնվելու կանոններ
Առավոտյան ճիշտ սնվելուց է կախված մեր ամբողջ օրվա ընթացքում լավ զգալը: Այդ իսկ պատճառով պետք է օրը սկսել ճիշտ նախաճաշով: Առավոտյան դատարկ ստամոքսին ոչ բոլոր սննդատեսակներն է կարելի ուտել: Առավոտյան շատ օգտակար է մեկ բաժակ գոլ ջուր խմելը: Այն կանոնակարգում է աղեստամոքսային համակարգը: Շատերս օրը սկսում ենք սուրճով, սակայն դա սխալ սովորություն է։ Նախ պետք է որևէ բան ուտել, այնուհետև խմել սուրճ։ Առավոտյան ցիտրուսային մրգեր պետք չէ օգտագործել: Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Առավոտյան խորհուրդ չի տրվում ուտել նաև բանան: Ճիշտ է, այն իր մեջ մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը, բայց առավոտյան ուտելու դեպքում կարող է փքվածություն առաջացնել ողջ օրվա ընթացքում: Նախաճաշին խուսափեք նաև հացաբուլկեղեն ուտելու սովորությունից, քանի որ դրանում պարունակվող խմորիչը փորափքություն է առաջացնում: Ի վերջո, դիետոլոգների մեծ մասը խորհուրդ են տալիս նախաճաշին ընդունել հատիկավոր բույսեր: Դրանք էներգիայի աղբյուր են, կաթնամթերք՝ հարուստ սպիտակուցներով ու հանքային նյութերով: Օգտագործեք նաև պանիր, այն հեշտ է մարսվում: Առավոտյան մի քանի գդալ մեղր ուտելու դեպքում, ամբողջ օրը պաշտպանված կլինեք սթրեսներից: Այն էներգիայի լավագույն աղբյուրն է: Սև թեյն էլ փոխարինեք կանաչ թեյով: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
116230.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
39027.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17426.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18225.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
56718.04.2024, 12:24