Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ` ջուր չխմել

1903
Կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ., 11:55
Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ` ջուր չխմել

Առավել առողջարար են համարվում տանձի բուրումնավետ տեսակները։ Տանձն իր մեջ պարունակում է շաքարներ, կարոտին, եթերային յուղեր, յոդ, երկաթ և այլն։ Միզապարկի բորբոքման և երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին և հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով:

Տանձի թթվաշ և պինդ տեսակներն ամրապնդում, կազդուրում են լյարդն ու ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցների և դյուրագրգիռ մարդկանց համար։ Այս պտուղը հրաշալի հակադեպրեսանտ է, երիտասարդացնող հատկություն ունի։ Տանձի պտղամսի մեջ պարունակվող ասկորբինաթթուն արագացնում է վերքերի ապաքինման ընթացքը, իսկ տանձենու տերևներից պատրաստվում է թուրմ, որն օգտագործվում է սնկային և մաշկային հիվանդությունների դեպքում:

Տանձահյութն օգտագործվում է սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Տանձ կարելի է ուտել սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։
Հակացուցումներն են. տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել՝ վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։