Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

ՀՀ նախագահն ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը

281
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 14:45
ՀՀ նախագահն ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը

Ի թիվ այլ օրենքների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է նաև Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այն քննարկել և ընդունել էր 2017-ի հոկտեմբերին: ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել էր, որ նախագիծը մշակվել է Սահմանադրության փոփոխություններին համապատասխան, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ոլորտում լիազորություններ ունեցող պետական մարմինների գործառույթները հստակեցնելու համար: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը ՀՀ նախագահի փոխարեն վերապահվում է կառավարությանը: