Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մեր մարմնամարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Մոսկվայից

239
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 12:55
Մեր մարմնամարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Մոսկվայից

Մոսկվայում ավարտված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա վարժություններում, իսկ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Հենացատկում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա նժույգթափերի և օղակների վրա վարժություններում գրավել է 2-րդ, իսկ զուգափայտերի վրա վարժություններում և բազմամարտում՝ 3-րդ տեղը: Մեր մյուս ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժություններում: