«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում
![]() Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է Ներկայացման բեմադրիչ Նորա Գրիգորյանի խոսքերով՝ նոր ներկայացումը դուր կգա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին. «Այս ներկայացման գաղափարը պատահական ծնվեց: Այս պիեսն ինձ առաջարկեց բեմադրել Մարինա Մարինոսյանը, ով էլ մշակել է այն: Անկեղծ ասած, ցանկություն կար բեմադրելու «Ձյունե թագուհին» հեքիաթը, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց. այն հաջորդ տարի եմ բեմադրելու»: Խոսելով նոր ներկայացման մասին՝ Նորա Գրիգորյանն ասաց. «Կարդալով պիեսը՝ հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դասական երաժշտությունից: Չայկովսկու երաժշտությունը բոլորին Է հաճելի՝ անկախ տարիքից ու սեռից: Ներկայացման մեջ առկա են նաև որոշ օպերային տարրեր: Վոկալի հարցում մեզ շատ օգնեցին պրոֆեսիոնալ օպերային երգիչները՝ ի դեմս գլխավոր դերակատար Անի Հակոբյանի, ով ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան»: Բեմադրիչի խոսքով՝ իրենց հաջողվել է ստանալ գունեղ երաժշտական հեքիաթ. «Այս ներկայացումն իր բեմադրական լուծումներով նման չէ իմ նախորդ գործերին: Ի դեպ, այս անգամ ևս երգերի ընտրությունն ինքս եմ արել, խոսքերն էլ ինքս եմ գրել: Պարերի հարցում ինձ շատ օգնեց պարուսույց Նունե Կիրակոսյանը, և շեշտը դրվեց այս անգամ բեմում ոչ թե բուն պարեր բեմադրելու վրա, այլ պլաստիկ շարժումներ ստանալու, և այն տպավորիչ է: Շնորհակալ եմ նաև բեմանկարիչ Արթուր Հարությունյանին և զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունցին»: ![]() |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00

