Որդեկորույս հոր 10 պատվիրաններն աշխարհի բոլոր ծնողներին
![]() Շատերի համար երեխան կյանքի իմաստն է և նրա կորուստը ծանրագույն հարվածն է ծնողի համար: Ռիչարդ Փրինգլը երջանիկ հայր էր մինչ այն պահը, երբ նրա 3-ամյա տղան մահացավ գլխուղեղի արնազեղումից: Նրա մահից մեկ տարի անց հայրը Facebook-ում կիսվել է 10 ամենակարևոր բաներով, որոնք նա հասկացել է այդ մեկ տարվա ընթացքում: 1. Սերը չափազանց շատ չի լինում: 2. Դուք բավականաչափ ժամանակ ունեք, գոնե մի րոպե հատկացրեք երեխային, խաղացեք նրա հետ, դրանից կարևոր բան չկա: 3. Որքան հնարավոր է շատ լուսանկարեք, սելֆիներ արեք, տեսանյութեր նկարեք երեխայի մասնակցությամբ: Չեք իմանա՝ միգուցե դա վերջին նկարն է նրա հետ: 4. Պետք չէ երեխային կաշառել գումարով ու խաղալիքներով ու գլուխն ազատել: Երեխայի վրա ոչ թե գումար ծախսեք, այլ ձեր ժամանակը: Լողացեք լողափում, արշավների գնացեք, բատուտի վրա ցատկոտեք, խենթություններ արեք: 5. Երգեք միասին, ես որդուս հետ հաճախ էի երգում ու հիմա դրանք իմ ամենաթանկ հիշողություններն են: 6. Գնահատեք միասին անցկացրած ամենասովորական պահերը: Համատեղ ընթրիքը, հեքիաթ կարդալը, բազմոցին թիկնելը. այս պարզ բաներն առավել շատ ես կարոտում: 7. Հրաժեշտ տալիս միշտ համբուրեք իրար, գուցե դա վերջին անգամն է: 8. Կարողացեք ուրախանալ: Ինչ էլ որ անեք, մի մոռացեք կատակել, ժպտալ, մի վախեցեք ծիծաղելի լինելուց: 9. Գրեք, թե ինչ զավեշտալի բաներ է արել ձեր երեխան, ինչ ծիծաղելի բառեր է ասել: Այդ հուշերը ձեր ջեմացնելու են օր ծերության: 10. Եթե դուք կարող եք համբուրել ձեր երեխաներին քնելուց առաջ, նրանց դպրոց տանել, նախաճաշել նրանց հետ, տեսնել նրանց վերջին զանգը, հարսանիքը և այլն, ուրեմն դուք աշխարհի ամենաերջանիկ մարդն եք: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
