Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

1244
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ., 19:05
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

Այս օրերին Երևանի և մարզերի թատրոններում մեկնարկում են ամանորյա մանկական ներկայացումները:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դեկտեմբերի 20-ից մեկնարկում է «Լինում է, չի լինում․․․» ամանորյա ներկայացումը: Ներկայացման բեմադրիչը Արմեն Սարգսյանն է:

Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

Ուրախ ու զվարճալի «Երեք խոզուկները» երաժշտական հեքիաթը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից-30-ը:
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնը պատրաստվում է փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնել իր «Անտառային Հրաշք» ամանորի ներկայացումը:
Դեկտեմբերի 22-30-ը Աբովյանի Դրամատիկական թատրոնի փոքր բեմում տեղի կունենա «Սառցե սիրտը» երաժշտական ներկայացումը:
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացման պրեմիերան, բեմադրության հեղինակը Դավիթ Հարությունյանն է: Ներկայացումը խաղացանկում կլինի դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 5-ը:
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 22-ից կներկայացնի «Ամանորը Նազարի մոտ 2» մանկական ներկայացումը: Այն երաժշտական կատակերգություն՝ հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների և մանկական այլ պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված է ինտելեկտուալ հարցերով և խաղերով: Պիեսի հեղինակը, բեմադրիչը, երաժշտության և երգերի հեղինակը՝ Նարեկ Դուրյանն է:
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են
Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են

Խամաճիկների պետական թատրոնը կներկայացնի «Սուշոյի ձմեռային արկածները», բեմադրության հեղինակը Աննա Էլբակյանն է: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 14-ը: