«Բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը». աշխարհի իմաստուն հեքիաթները՝ մեկ ժողովածուում
![]() Դեկտեմբերի 23-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: Գրքում ներառված են հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: «Ուսումնասիրել ենք 5000-6000 տարաբնույթ հեքիաթներ: Ցանկանում էինք ստեղծել հեքիաթների մի հավաքածու, որտեղ կներառվեին շատ լավ և իմաստալից հեքիաթներ: Պետք էր, որ հեքիաթները կարճ լինեին՝ ընդամենը մի քանի էջ, որպեսզի երեխաներն արագ կարողանային ընթերցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը սովոր է ինֆորմացիայի արագ մատուցմանը: Ի վերջո բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը»,- նշում է գրքի կազմող Շավարշ Կարապետյանը: Գրքում ներառված հեքիաթներն ուսուցանում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն: Հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Ժողովածուի նոր հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի՝ նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Ֆանտաստիկ հեքիաթներ են, ամեն հեքիաթը դարերի բովով անցած մի ամբողջ ժողովրդի իմաստության շտեմարան է: Եվ կարծում եմ, որ այս հեքիաթները ոչ միայն արդիական ու կարևոր երեխաների, այլև այլ տարիքի մարդկանց համար», - հավելում է Շավարշ Կարապետյանը: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
