«Խնդիրը Հենրիխի մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է». Ռուբեն Հայրապետյան
![]() ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ խաղաժամանակ չստանալու խնդրին։ «Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ, աշխատասեր, հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին նվիրված անձնավորություն է: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով չի կարող երկար գտնվել այս վիճակում: Բոլորդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է: Մոտ ժամանակներս հայտարարություն կանեմ՝ որոշ բաներ ուսումնասիրելուց և ճշտելուց հետո: Վստահ եղեք, Մխիթարյանն անպայման կխաղա և կուրախացնի բոլորիս»,- նշել է Հայրապետյանը։ Հարցին, հնարավոր է Հենրիխի խնդիրների պատճառն այն է, որ նա տարվա լավագույն մարզչի եռյակում չի ընդգրկել իր մարզչին, Հայրապետյանը պատասխանել է. «Հենրիխն ազատ մարդ է և ինքն է որոշում՝ ում ընդգրկի, ում ոչ։ Դա կապ չունի ֆեդերացիայի կամ որևէ մեկի հետ»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
