Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Չգնա՞նք ահազանգերի հետևից». Վալերի Օսիպյանը՝ ԲՀԿ շտաբում խուզարկության մասին

289
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 09:50
«Չգնա՞նք ահազանգերի հետևից». Վալերի Օսիպյանը՝ ԲՀԿ շտաբում խուզարկության մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ շտաբում տեղի ունեցած խուզարկությանը, ասել է, որ ոստիկանության գործողություններն օրենքի շրջանականերում էին, գործն ընթացքի մեջ է. «Ընտրակաշառքի մասին հաղոդումն ուսումնասիրության մեջ է, պարզաբանումների մասին հետագայում կտեղեկացնենք»: Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ ըստ որի դա սուտ մատնություն է, ՀՀ ոստիկանապետը նշել է. «Ցանկացած ահազանգ, գրառում, որ տեղի է ունենում, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է անում: Եթե ահազանգ ենք ստանում, ենթադրենք, որևէ տեղ հանցագործության, ռումբի մասին, չգնա՞նք ահազանգերի հետևից»: Դիտարկմանը՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր հրաժարականն էր պահանջում, ասել է. «Թող պահանջի»: