ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի սրահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ քիչ առաջ մուտք գործեցին «Մեդիա կենտրոնում» ընթացող ասուլիսի սրահ: Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հավաստի փաստեր ունեն՝ պնդելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ակտիվիստներին վճարել է. «Վճարել է նրանց, ովքեր մասնակցել են, օրինակ, երեկվա ֆլեշ-մոբին: Բոլորի մասին չունենք ապացույցներ, բայց որ նման երևույթ տեղի է ունեցել, որ երեկվա ֆլեշ-մոբին եղել են անձինք ու մասնակցել են միայն նրան համար, որ գումար է վճարվել, ապացույցներ ունենք: ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք իմացել են, որ մենք նման բացահայտում ենք անում ու ինչ-որ մարդիկ, որ փող են ստացել ու հայտնել են, սպառնում են այդ մարդկանց՝ դատական հետապնդմամբ ու ասել են, որ եթե մեզ որևիցե բան ասեն, դատարանի առջև կհայտնվեն»,- ասել էր Իոաննիսյանը: «Հիմա էս ասուլիսն ամբողջությամբ կապվում է մեր քաղաքական ուժի հետ ու չարձագանքե՞նք... ապատեղեկատվություն եք տարածում»,- ասաց Էնֆիաջյանը: «Մենք եղել ենք ֆլեշմոբին ու ոչ մի գումար մեզ չեն վճարել»,- հավելեցին երիտասարդները: Բանավեճ սկսվեց: «Եկել, միջամտում եք, դուք գնացեք, ձեր հայտարարությունը տարածեք»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Երբ պատգամավորն ու նրա հետ եկած երիտասարդները գնացին, Սաքունցն ասաց. «Սա խոչընդոտ է ու սպառնալիք խոսքի ազատությանը»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24