Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

ՈՒԵՖԱ-ի նախագահը հերքել է տարածված լուրերը

355
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
ՈՒԵՖԱ-ի նախագահը հերքել է տարածված լուրերը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է տարածված լուրերն այն մասին, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Նյու Յորքում։

«Այդ միտքն այս պահին չի քննարկվում։ ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ եզրափակիչ հանդիպումն անցկացնել Եվրոպայի տարածքից դուրս»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ՈՒԵՖԱ-ն բանակցություններ է վարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Նյու Յորքում անցկացնելու համար։