Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մանուէլ Պետրոսյանը մեկ միավորով է զիջում առաջատարներին

281
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 17:45
Մանուէլ Պետրոսյանը մեկ միավորով է զիջում առաջատարներին

Թուրքիայում կայացավ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրը: Պատանիների պայքարում հանդես եկող մեր մասնակիցներից հաղթանակ տոնեց միայն Մանուէլ Պետրոսյանը: Արամ Հակոբյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտություններ կրեցին: 6-րդ տուրից հետո աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Փարհամ Մաղսուդլուն և Ջավոհիր Սինդարովը: Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանն առաջատարներին զիջում են 1-ական միավորով: Շանթ Սարգսյանը վաստակել է 3.5, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3 միավոր: Աղջիկների պայքարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 6-րդ տուրի իր պարտիան ավարտեց հաշտությամբ: Ղուկասյանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 10-րդ հորիզոնականը: