Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ». Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել

661
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 13:15
«Եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ». Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով նաև նոր տեսահոլովակը:

«Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել:
Հաճախ թաքուն, հաճախ էլ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու առհասարակ ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են:
Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք՝ ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»:

Տեսահոլովակի պրեմիերա. Անդրե՝ «Քեզ Տեր եմ»