Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում. բախվել է 7 տրանսպորտային միջոց

450
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 14:50
Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում. բախվել է 7 տրանսպորտային միջոց

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Ռուբինյանց փողոցում հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Մի քանի ժամվա ընթացքում նշված փողոցում 6 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, հիմնականում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վթարում բախվել էին 7 տրանսպորտային միջոցներ, և, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ այս փողոցում վերջին ժամանակներս շատացել է վթարների թիվն ու փառք էին տալիս Աստծուն, որ գոնե զոհեր և վիրավորներ չկան։