Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանում 28-ամյա կնոջ են սպանել

967
Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 19:50
Երևանում 28-ամյա կնոջ են սպանել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են կնոջ դի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում։