Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կան զոհեր

431
Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 13:05
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կան զոհեր

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և «FAW» մակնիշի բեռնատարը. պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: