Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մարտունու դպրոցներից մեկի տնօրենի կախված դին են հայտնաբերել

743
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 22:05
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մարտունու դպրոցներից մեկի տնօրենի կախված դին են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Նաիրի Մովսեսյանն աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ:

Փաստի առիթով Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: