Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Էջմիածնում

750
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 12:25
Մահվան ելքով վրաերթ Էջմիածնում

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանը իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, 71-ամյա Էտերիա Կարապետյանին և 39-ամյա Ալինա Նազարյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածներից Է. Կարապետյանը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Նազարյանն արդեն մահացած վիճակում տեղափոխվել է նույն բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։