Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Շտապօգնության նոր մեքենաների առաջին խմբաքանակն արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան

612
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 00:05
Շտապօգնության նոր մեքենաների առաջին խմբաքանակն արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան

Հանրապետության ողջ տարածքn սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով՝ համաձայն այս մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Մեքենաների առաջին խմբաքանակը՝ շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան: Մեքենաների մյուս մասը կհասնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Դրանք կհագեցվեն մի շարք անհրաժեշտ սարքավորումներով և կբաշխվեն Երևանում ու մարզերում՝ ըստ կարիքների և բնակչության թվաքանակի: Շտապօգնության մեքենաներից 65-ը կհագեցվեն նորագույն սարքավորումներով ևս՝ վերակենդանացման անհետաձգելի գործառույթի իրականացման համար: Նոր ռեանիմոբիլներով հնարավոր կլինի անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել և կանչի ժամանակ՝ պացիենտի տանը, և մեքենայում՝ համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին: Մարզերի մեքենաների պարկը ևս կհամալրվի ռեանիմոբիլներով, ինչը նոր հնարավորություն է՝ հիվանդին տեղափոխելիս անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպել արդեն մեքենայի մեջ:

Նոր մեքենաների շահագործումն էականորեն կբարձրացնի շտապօգնության որակը, մարզերից տեղափոխումն առավել պատշաճ պայմաններում կիրականացվի: Ներկայում շահագործվողների համեմատ նորերն անհամեմատ ավելի լավ վերազինված կլինեն: