Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Լոռի»-ն շրջանառությունից հանում է 12 համարի մարզաշապիկը

355
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 12:05
«Լոռի»-ն շրջանառությունից հանում է 12 համարի մարզաշապիկը

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շրջանառությունից հանում է 12 համարի մարզաշապիկը:

««Լոռի» ՖԱ-ն որոշեց նախորդ մեկ տարվա ընթացքում մեր ֆան ակումբի հիմնադրման և զարգացման գործում մեծագույն աշխատանքի համար անակնկալ մատուցել Էրիկին և Աղասին՝ նվիրելով խորհրդանշական՝ 12-րդ համարի մարզաշապիկներ: Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների»,- նշված է հայտարարության մեջ: