Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Լուսինե Սարգսյանի մենահամերգը՝ ՆԱՄ-ում

368
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 18:10
Լուսինե Սարգսյանի մենահամերգը՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանի մենահամերգը:

Միջոցառմանը հնչեցին ինչպես հեղինակային, այնպես էլ Նիկոլո Պագանինիի, Ֆրից Կրեյսլերի, Յոհաննես Բրամսի, Քամիլ Սեն-Սանսի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից:

Միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Սարգսյանը ծնվել է 1991 թվականին մտավորականների ընտանիքում. 1998թ. ընդունվել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց, իսկ 2008-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Համերգի կոնցերտմայստերն էր Վասիլի Ռոլիչը: