Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կես ժամվա մեջ ի՞նչ փոխվեց». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին

443
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 15:00
«Կես ժամվա մեջ ի՞նչ փոխվեց». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին

«Կսպասենք դատարանի որոշմանը, դրանից հետո մեր կարծիքը կարտահայտենք... Գտնում ենք, որ պարոն երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ ու նա ամբողջական իրավունք ունի, որ խափանման միջոցը փոխվի ու կալանքից դուրս գա: Նրա կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, իսկ որ 45 պատգամավորներն ստորագրել են, շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև չտեսնված բան է, որ նախկին նախագահներին կալանավորում են, հրավիրում են վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ մեղադրյալ եք: Կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չգիտեին կես ժամ առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը: