Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մենք չպետք է թույլ տանք, որ խորհրդարանը մեր ձեռքով համալրվի մարդու ճակատագիր կործանող երեսփոխաններով». Արթուր Հայրապետյան

422
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 15:35
«Մենք չպետք է թույլ տանք, որ խորհրդարանը մեր ձեռքով համալրվի մարդու ճակատագիր կործանող երեսփոխաններով». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինչքան փնթի կուսակցություն կա իր շուրջն է հավաքել փնթի անցյալ ունեցող կարիերիստ գյադգյուդեքի ու որոշել են քոչարյան հրեշի պաշտպանությամբ զբաղվել։ Ու էս փնթիներին թվում է, որ իրենց սաղուսատկածի հետ առաջ են գալու ու ինչքան շատ մրուրապատեն իրենց փնթի տարածքները, այնքան հասարակության լայն շրջանակների աջակցությունը կստանան։ Ոսկորի համար կռիվ տվածների համար մեկ է, թե նրանց բերանը ով ոսկոր կխոթի, դրա համար էլ դրանք մեր երկիրը ծախել, մարդուն անարգել, իրենք իրենց ծափ տվել.. հասարակությունը պետք է ծանր ու թեթև անի, խելամիտ մոտենա, թույլ չտա, արատավոր երևույթների մուտքը, մեզ համար կարևոր նշանակություն ունեցող պետական կառավարման համակարգ։ Մեզ համար պետք է դաս լինի, ներկայիս խորհրդարանը՝ գարԱԺ-ի վերածած երեսփոխանների գործելաոճը։ Վաղը մենք չպետք է թույլ տանք, որ խորհրդարանը մեր ձեռքով համալրվի (կրկին) փնթի կուսակցակցությունների, փնթի անցյալ ունեցող, մարդու ճակատագիր կործանող երեսփոխաններով։ Մեզ սրտացավ մարդիկ են պետք, մենք պետք է սրբագրենք հանցավոր, հասարակության համար վտանգավոր կուսակցությունների մուտքը խորհրդարան.. եւ առհասարակ՝ ցանկացած կառավարման համակարգ։