Քոչարյանի կալանավորումը հակասում է Հայաստանի նոր իշխանության հայտարարություններին. Լավրով
Երևանյան իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե իբր իրենք հրաժարվելու են իրենց քաղաքական նախորդներին հետապնդելու քաղաքականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, ուստի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի սահմանադրական եղանակով: Վերջին օրերին մենք մեր այդ մտահոգությունը մի քանի անգամ ուղել ենք հայկական կողմին: Հույս ենք հայտնում, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանա սահմանադրական ուղով: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18