Ծովի մակարդակի բարձրացումն աշխարհն առանց ինտերնետի կթողնի. հետազոտություն
Ծովի մակարդակի բարձրացումն արդեն մոտ ժամանակները կարող է ոչնչացնել ենթակառուցվածքը, որն ապահովում է աշխարհում ինտերնետային կապը: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգում գտնվող Մեդիսոն քաղաքի համալսարանի գիտնականները, հաղորդում է The Sherbrook Times-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն 2033թ. ջրուրը կարող է ողողել մոտ 4000 մղոն (գրեթե 6,5 հազար կմ): Փորձագետները նախազգուշացրել են, որ առաջին հերթին կարող են տուժել Նյու Յորքը, Մայամին և Սիեթլը, ընդ որում, այն ոչ միայն ազդեցություն կունենա կոնկրետ այդ քաղաքների վրա, այլ կանդրադառնա հաղորդակցման գլոբալ համակարգին: «Արդյունքները մեզ զարմացրեցին: Մենք սպասում էինք, որ դա տեղի կունենա 50 տարիա անց, սակայն ոչ մոտ ժամանակները»,- ասել է գիտնականներից մեկը: Ըստ գիտնականների տվյալների՝ արդեն 2300թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 1,2 մետրով, նույնիսկ եթե երկրները հետևեն կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին: |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
300825.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
880214.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
179210.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
65527.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
26426.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
165421.02.2024, 01:06