Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

Բագրատաշենի նոր մաքսապետը հայտնի է սադիստական դրսևորումներով

365
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 15:30
Բագրատաշենի նոր մաքսապետը հայտնի է սադիստական դրսևորումներով

Այսօր բուռն քննարկումների թեմա է դարձել Բագրատաշենի նոր մաքսապետի նշանակումը: Վերջինը Սերժ Սարգսյանի մտերիմ-հովանավորյալ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին է՝ Արթուր Գասպարյանը:
Ասում են՝ Արթուր Գասպարյանը հայտնի է սադիստական դրսևորումներով: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջին մեկ տարվա ընթացքում նա ծեծել է Նոյեմբերյանի մի բնակչի: Բացի այդ՝ մաքսակետի զննման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ աչքի է ընկել իր հայհոյախառն, կոպիտ վարվելակարգով և շարունակաբար մնացել է անպատիժ: Ասում են նաև, որ վերջինի նշանակումը քննարումների լուրջ առիթ է հանդիսացել և հանրությունը համացանցում կոշտ քննադատության է ենթարկում այդ նշանակումը: