Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի՝ վստահ են Մարտի 1-ի զոհերի հարազատները. «Ժամանակ»

297
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 09:45
Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի՝ վստահ են Մարտի 1-ի զոհերի հարազատները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, գնդապետ Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի:

«Ես Վահագն Հարությունյանին շատ լավ եմ ճանաչում, նա իր ամբողջ գործունեությամբ տապալել է Մարտի 1-ի գործի բացահայտումը։ Գործի չբացահայտման հիմնական մեղավորներից մեկն էլ Վահագն Հարությունյանն է: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, ցուցմունք տա, ասի, թե ինչի համար չի կարողացել բացահայտել Մարտի 1-ը, ով է իրեն կարգադրել կոծկել գործը, շեղել քննությունը։ Նա պետք է անպայման Մարտի 1-ի գործով հարցաքննվի և հայտնվի մեղադրյալի աթոռին։ Դա միանշանակ է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով Վահագն Հարությունյանի հրաժարականին»։

Մանրամասները՝ թերթի համարում: