Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պատանդ-քաղբանատարկյալի վերաբերյալ որոշումը մնացել է օդում կախված». Արայիկ Պապիկյան

367
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 22:20
«Պատանդ-քաղբանատարկյալի վերաբերյալ որոշումը մնացել է օդում կախված». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է.

Արթուր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իբր թե Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպած խմբի կազմում զենք է կրել, իսկ դատապարտել են այն պատճառով, որ չի համագործակցել և սուտ ցուցմունքներ չի տվել:
Արթուրը միակ մարդն է, ով մեղադրվում է կազմակերպված խմբի մեջ լինելու համար, ինչն ինքնին անհեթեթ է:
Անհեթեթ է նաև այն, որ վճռաբեկ դատարանը Արթուրի վճռաբեկ բողոքը քննում է «օրենքի տառին համապատասխան»՝ որոշել է որոշում կայացնել 3 ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանում ոչինչ չի փոխվել. զանգ չկա, հրահանգ չկա, պատանդ-քաղբանատարկյալի վերաբերյալ որոշումը մնացել է օդում կախված:
Իսկ դատավորները հավակնում եմ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել: