«Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա արգելքը». AzeriDefence
Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են հայրենական արտադրության ռազմաարդյունաբերական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի բազմամյա արգելքը: Այս մասին հաղորդում է AzeriDefence կայքը: «Պաշտոնական Փարիզը չեղարկել է ֆրանսիական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը: Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»,- գրում է կայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին: Բացի այդ, ադրբեջանական կայքը գրում է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը կներկայացվի ընդլայնված ձևաչափով: «Մասնավորապես, ADEX-2018-ի ժամանակ կցուցադրվեն այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ MBDA Systems, CIFAL Group, Naval Group, Airbus Defense, Etienne Lacroix, Nexter Systems, Proengin, Thales և այլք»,- ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը էմբարգո էին սահմանել Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի նկատմամբ՝ 1990-ական թթ. սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48