Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Վանաձոր-Ալավերդի մայրուղին 1 ամիս փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

366
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 16:20
Վանաձոր-Ալավերդի մայրուղին 1 ամիս փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.

Երևան-Սևան-Իջևան, Ոսկեպար-Նոյեմբերյան-Վրաստանի սահման, և Երևան-Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներով:

Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով: