Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի մոտ

591
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 15:10
ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի մոտ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասել է Արման Եղոյանը:

Նշենք, որ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, և նշել, որ իրենց աջակցում է նաև Միքայել Արզումանյանը։